Մեր գեղասահորդները հանդես կգան Եվրոպայի առաջնության մենասահքերում

10:25 - 15 Հուն, 2019

Հայաստանի գեղասահորդների համար,   հունվարի օրացուցային գրաֆիկում, միջազգային երկու մրցաշար է նախատեսված: Մեկն արդեն անցկացվել է Լեհաստանում: << Տորունի գավաթ >> անվանումով ավանդական  մրցաշարում, 11 մենասահորդների պայքարում, մեր երկիրը ներկայացրեց  Սլավիկ Հայրապետյանը: Նա հանդես եկավ հայկական երաժշտության  ուղեկցությամբ և գրավեց վեցերորդ տեղը: Սլավիկն այսօր լուսադեմին վերադարձավ Երևան և մարզումները կշարունակի տանը: Նպատակը հունվարի 21 –ին Մինսկում սկսվող Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելն է: Մենասահորդների պայքարում,  Ս.Հայրապետյանից բացի, մեր երկիրը  կներկայացնի նաև Անաստասիա Գալուստյանը, որը նախապատրաստվում է  Մոսկվայում:

Եվրոպայի առաջնությունում հանդես կգան ավելի քան 100 գեղասահորդներ: Նրանց համար ստուգատեսը կարևոր փորձություն է 2022թ. Պեկինում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ճանապարհին:

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

Այլ նորություններ