Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձեւում Լիլիթ Մկրտչյանը դարձավ փոխչեմպիոն:
Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը եւ դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջեց միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը: