Սերբիայում այսօր սկսվում է ևս մեկ պաշտոնական մրցաշար. սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Նովի Սադ քաղաքում իրենց հարաբերությունները կորոշեն տարիքային երեք խմբեր / պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ / ներկայացնող մարզիկ – մարզուհիները:
Մրցագորգ կելնեն Հայաստանի ՝ ընդհանուր թվով 27 ներկայացուցիչներ: Նրանց հետ են մարզիչներ Վավիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և ստուգատեսի մրցավարական հանձնախմբում ընդգրկված Ազատ Անդրյանը: