ՀԵՐԹԱՓՈԽԸ ՀՈՒՍԱԼԻ Է

11:17 - 29 Հուն, 2023

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզչի ղեկը վստահվել է Եվրոպայի նախկին չեմպիոն, երևանցի  Մովսես Կարապետյանին: Նա գրեթե  մեկ տարի է այդ պաշտոնում, և, կարծես իրեն վատ չի դրսևորում: Ավելին, մարզաձևի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը ճեպազրույցի ժամանակ ասաց՝ եթե Մովսեսի գլխավորությամբ Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացված  Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում  թիմը չորրորդն է ճանաչվել, նշանակում է, որ մեր տղաների հաշվին հաղթական գոտեմարտեր քիչ չեն եղել:

Բոլոր մրցակիցներին հաղթել է  Յուրիկ Հովեյանը  / 63 կգ / , գրավել է  առաջին տեղը և պարգևատրվել ոսկե մեդալով:  Փոխչեմպիոն են դարձել Սուրեն Աղաջանյանը, / 60 կգ /  , Վիգեն Նազարյանը (87 կգ /, իսկ Գասպար Տերտերյանը / 67 կգ , / և Հոմերոս Առաքելյանը  /55 կգ /  կանգնել են պատվանդանի երրորդ աստիճանին:

Մրցագորգերը կտրամադրվեն ազատ ոճայիններին:

Այլ նորություններ