ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ

16:50 - 24 Հուլ, 2021

Արդեն վառվել է օլիմպիական խաղերի կրակը և Տոկիոյի մարզահամալիրները տրամադրվել են մրցողներին։

Ինչպես նախապես  հայտնի էր, Հայաստանի պատվիրակներից առաջինը ասպարեզ ելավ սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը։

Մրցավայր մեկնելուց առաջ մասնագետները զրույցներում նշում էին , որ երևանցին հրաշալի մարզավիճակում է և դրան նպաստել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցներով Թբիլիսիում կազմակերպված ուսումնամարզական հավաքը։

Այդ մասին Արթուրն ապացուցեց գործով։

 

Հենացատկերի որակավորման փուլում  նա ավելի քան վստահ կատարեց  իր ցատկերը։ Արդյունքում մեր մարմնամարզիկը վաստակեց 14, 866 միավոր և  կորեացի Շինի հետ  հավասար ցուցանիշով բաժանեց 1 – 2 –րդ տեղերը,  մտավ  գխավոր եզրափակիչ։ Նման բան հազվադեպ է պատահում, այն էլ ՝ օլիմպիական խաղերում:

Ուժեղագույն ությակի պայքարը  օլիմպիական մեդալների համար տեղի կունենա օգոստոսի 2 –ին։

Արթուրն իր վարպետությունը դրսևորեց նաև նժույգթափերում։ Եվ նրա կատարումները   դարձյալ գոհացրին։ Վաստակած միավորները  / 14.566 / , այսպես ասած անձնական ռեկորդ է և ավելի բարձր է, քան  հենց այս մրցաշրջանում անցկացված  Եվրոպայի առաջնությունում էր / 14, 266 / , որտեղ Արթուրը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Ավաղ, այդքանը մեր պատվիրակին չբավարարեց եզրափակիչ մտնելու համար։

Արթուր Դավթյանի մեկնարկը մեր մյուս մարզիկների համար  հաջողության հասնելու հրաշալի նախերգանք է։

Հուսանք, որ Արթուրն իրեն բնորոշ օլիմպիական հանդարտությամբ կմարզվի և ազատ պահերին կհետևի մեր պատվիրակության մյուս անդամների ելույթներին, կքաջալերի նրանց , իսկ ինքը թարմ տեսքով, կազմ ու պատրաստ կներկայանա  գլխավոր եզրափակիչին ու իրենը կանի:

Վաղը ՝ հուլիսի 25 –ին,  մեր պատվիրակներից մրցելույթներ կունենան հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։

Այլ նորություններ