ՀԻՄՔՈՒՄ ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

10:21 - 18 Մայ, 2020

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և առողջապահության համաշխարհային կազմակերպության  / ԱՀԿ /  գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը ստորագրել են  փոխօգնության պայմանագրի ժամկետի երկարացման մասին:

ՄՕԿ-ի ղեկավարն այդ առիթով ասել է, որ կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամի ընթացում   ակնհայտ դարձավ սպորտի և առողջության կարևորությունը:  Սպորտով զբաղվող   մարդկանց մոտ  ավելի մեծ  է  կորոնավիրուսը հաղթահարելու հավանականությունը։

Ֆիզկուլտուրայով զբաղվելը  ծախսատար չէ , բայց մեծ է դրա առավելությունը։  Ահա թե ինչու երկրների  կառավարություններին կոչ է արվում   բարձր գնահատել ֆիզկուլտուրայի  դերը և աջակցության ծրագրերում ներառել սպորտը։

Սպորտը ոչ միայն  տնտեսական գործոն է, այլև նաև  ունի սոցիալական մեծ նշանակություն: Իսկ ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարևոր է առողջությունը, որն ամեն ինչի հիմքն է  հանդիսանում: 

 

Այլ նորություններ