ՀՈՒՍԱԴՐՈՂ ՄՐՑԵԼՈՒԹՆԵՐ

10:07 - 24 Մայ, 2021

Կարծում ենք հուսալի հերթափոխ է աճում Հայաստանի ազատ ըմբշամարտում: Համենայնդեպս ՌԴ Եսենտուկի քաղաքում անցկացված միջազգային պատանեկան մրցաշարում սպասելիքները գերազանցեցին մեր պատվիրակները:

Մրցաշարի հաղթող ճանաչվեցին Հայկ Գասպարյանը / 48 կգ /,  Տիգրան Բունիաթյանը / 52 կգ /, Անդրանիկ  Ավետիսյանը / 55 կգ /  և Անուշավան Բարսեղյանը / 65 կգ /: Երկրորդ մրցանակի արժանացան  Սարգիս Բեգոյանը  / 48 կգ /  և Արեն Իսրայելյանը  / 71կգ / , իսկ  Հենրիկ Ավետիսյանը  / 60 կգ / և Նարեկ Գրիգորյանը / 71 կգ / ՝ բավարարվեցին երրորդ տեղով:

Թիմային պայքարում մեր պատանիները երկրորդն էին:

Այլ նորություններ