Մոսկվա կինոթատրոնում անցկացվեց Գագիկ Ծառուկյանի անվան բոդիբիլդինգի Հայաստանի գավաթի 7-րդ խաղարկությունը: Տանտերերից բացի մրցաշարին մասնակցեցին նաև արտերկրից ժամանած հայազգի մարզիկները: Ծրագրում ընդգրկված բոլոր հինգ մրցաձևերում պայքարը թեժ էր: Տպավորվեցին և' մասնակիցները և' մարզասերները: Մարզիկները հաճելիորեն զարմացած էին մեծաքանակ մարզասերների ներկայությունից:
Բոլոր անվանակարգերում մրցաշարի հաղթողների և մրցանակակիրների համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սահմանել էր դրամական խոշոր պարգևներ:
Մասնակիցները գոհ մնացին և շնորհակալական խոսքեր հղեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին` բոդիբիլդինգ մարզաձևի նկատմամբ դրսևորած ամենամյա ուշադրության համար:
ՀԱՕԿ լրատվական բաժին