Երևանում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնությունը: Միանգամից ասենք, որ կազմակերպական առումով մասնակիցները որևէ դժգոհություն չունեցան: Իսկ ահա մարզասերի միակ ցանկությունը չիրականացավ: Բանն այն է, որ Հայաստանի ներկայացուցիչներից ոչ մեկին չհաջողվեց կանգնել պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին: Բայց, ինչպես ասում են, արծաթն ու բրոնզն էլ ազնիվ մետաղ են և տանտերերից տասը արժանացան հիշյալ ձուլվածքի 5 –ական պարգևների:
Փոխչեմպիոն դարձան Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից` Վահրամ Գրիգորյանը (64 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ): Բրոնզե մեդալի արժանացան Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), մարտական սամբոյից` Վաչիկ Վարդանյանը (71 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ):
Իր ներկայությամբ մրցաշարը պատվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: