Մոսկվայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հունվարի 19-ին տղամարդիկ հանդես եկան կամավոր ծրագրով: Հայաստանցի գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 127.14 միավորով եզրափակիչ անցած 24 մարզիկների մեջ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը:
Կարճ եւ կամավոր ծրագրերի արդյունքում Հայրապետյանը վաստակեց 196.63 միավոր (անձնական ռեկորդ) եւ զբաղեցրեց 15-րդ տեղը: Սլավիկը լավագույն արդյունքը ցույց տվեց թե´ իր կարիերում, թե´ Հայաստանի տղամարդկանց գեղասահքի պատմության մեջ:
Եվրոպայի չեմպիոն դարձավ Իսպանիան ներկայացնող Խավիեր Ֆերնանդեսը (295.55)՝ գերազանցելով ռուսաստանցիներ Դմիտրի Ալիեւին (274.06) եւ Միխայիլ Կոլյադային (258.90):