ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՋՐԱՆՑՔԸ

10:52 - 31 Հուլ, 2020

Գերմանիայի  Աուգսբուրգ քաղաքի   ջրանցքում են  անցկացվել  1972 թ․ օլիմպիական ամառային խաղերի թիավարության  մրցումները։ Մյունխենից 70 կմ հեռավորության վրա է գտնվում այդ քաղաքը։ Բնակիչները  հպարտանում  են  իր տեսակով եզակի այդ  կառույցով, որն աշխարհում առաջին արհեստական ջրանցքն է սլալոմ թիավարության  համար: Այն ունի 600 մետր երկարություն, բետոնապատ է։ Նման  ինժեներական լուծումը հնարավորություն է տվել  պարբերաբար անցկացնել  միջազգային խոշոր պաշտոնական  մրցաշարեր, ինչը օլիմպիական ժառանգության լավագույն ապացույցն է։

20 –րդ  ամառային մարզահանդեսի  ավարտից գրեթե 50 տարի հետո էլ  մարզակառույցը գրավիչ է, սակայն անհրաժեշտ  են վերակառուցման աշխատանքներ։ Արդիականացման կարիք ունեն  ջրանցքը և հարակից ենթակառուցվածքները։ Անհրաժեշտ է  տեղադրել ժամանակակից  տեխնոլոգիական սարքավորումներ: Հիմնանորոգման  համար Գերմանիայի իշխանությունները կծախսեն  22,9 միլիոն դոլար: 

2022 թ. այդ մարզահամալիրում  նախատեսված է  անցկացնել  սլալոմ թիավարության  աշխարհի  առաջնությունը։

 

Այլ նորություններ