Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / հայտնել է, որ << Պեկին – 2022 >> խաղերի պատվիրակության ղեկավարների սեմինար- խորհրդակցությունը կանցկացվի փետրվարի 1- 2-ին` առցանց ձևաչափով։
Որոշումը պայմանավորված է աշխարհում համավարակի տարածման , դրա հետևանքով ճանապարհորդության սահմանափակումների պատճառով։
Սա ՄՕԿ-ի համար ազդակ կարող է հանդիսանալ, որը դեռ ծրագրում է կազմակերպության վեհաժողովն անցկացնել Աթենքում մարտի սկզբին։ Այնտեղ նախատեսված են նաև ՄՕԿ –ի ղեկավար կազմի ընտրություններ։
Սովորաբար պատվիրակության ղեկավարների սեմինարների ընթացքում նաև օլիմպիական մարզահամալիրների ստուգայց է կատարվում։
Համավարակի պատճառով օգոստոսին առցանց անցկացվեց նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի պատվիրակության ղեկավարների վերջին սեմինարը:
ՄՕԿ-ն այն կազմակերպությունների շարքում է, որոնք ստիպված են հեռավար ձևաչափով կազմակերպել միջոցառումները։