Օլիմպավանում մեկնարկեց բասկետբոլի Ա լիգայի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։
Առաջին տուրի մեկնարկային խաղում «Ուրարտուն» 88-66 հաշվով հաղթեց ՖԻՄԱ-ին։ «Ուրարտուն» առավելություն ուներ բոլոր չորս քառորդներում։ Մեծ ընդմիջումից առաջ հաշիվը 47-26 էր։ Տանտերերին հաջողվեց հաղթական հաշիվը պահպանել մինչեւ հանդիպման ավարտը։
Տուրի մյուս հանդիպումները կկայանան հոկտեմբերի 22-ին: Այդ օրը «Շիրակը» կհյուրընկալի «Ինժեներին», իսկ «Արթիկը»՝ «Արցախին»: