ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

14:47 - 22 Հուն, 2022

Իսպանիայի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է հետ վերցնել  2030 թ. ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման հայտը: Պատճառը Արագոնի և Կատալոնիայի իշխանությունների միջև անհամաձայնությունն է:  Այս մասին հայտնել է Իսպանիայի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ 

Այդ երկրի  ԱՕԿ-ը  որոշման մասին տեղեկացրել է միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ):  

2030թ. ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրը կընտրվի 2023թ. նախատեսված  ՄՕԿ-ի  գագաթնաժողովում։ Ի դեպ, ԱՄՆ –ի Սոլթ Լեյք Սիթին, Կանադայի  Վանկուվերը և Ճապոնիայի  Սապորոն նույնպես ցանկություն են հայտնել հյուրընկալել  խաղերը:

Այլ նորություններ