ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

11:27 - 05 Հոկ, 2021

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ   2021թ. աշխարհի  կանանց առաջնությունը  տեղի կունենա Ստամբուլում ՝ դեկտեմբերին:

Տղամարդկանց առաջնության օրինակով , կանանց մրցանակակիրներին նույնպես, կհանձնվեն  դրամական  պարգևներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է  2, 6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը ՝ արծաթե և 25 հազարը ՝ բրոնզե մեդալակիրներին:

Աշխարհի առաջնությանը զուգահեռ  մրցավայրում  կկայանա   AIBA- ի արտահերթ համագումարը, որի շրջանակներում կազմակերպությունը ակնկալում է ընդունել  մի շարք  որոշումներ:

 

Այլ նորություններ