Հուլիսի 18-ից 30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կանցկացվեն 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը (լսողության խնդիրներ ունեցողների մարզական մրցումներ):
Մասնակիցները կմրցեն 21 մարզաձեւերում, այդ թվում հինգ թիմային:
Թուրքիայում Հայաստանի հավաքականը կներկայացնի տասը ըմբիշ եւ երկու ձյուդոիստ: Այս օրերին հայաստանցի սուրդլիմպիկների թիմն Օլիմպավանում ուսումնամարզական հավաք է անցկացնում: