ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ

16:07 - 10 Նոյ, 2021

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.00 –ին,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։ 

VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա օգնականը՝ իր հայրենակից Լուկա Պայրետոն։ Հանդիպման մրցավարների տեսուչն է Տոմաշ Միկուլսկին (Լեհաստան), իսկ հանդիպման պատվիրակը՝ Մարկ Բոսը (Նիդերլանդներ): 

 

Այլ նորություններ