Փարիզի օլիմպիական խաղերը առաջինն են գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանի համար: Նա առաջին անգամ մասնակցեց նաև 800մ. վազքատարածությունում, որը մրցաձևում դժվարագույնն են համարում նույնիսկ փորձառու մասնագետները:
Մեր առաջատար աթլետը որակավորման փուլի ենթախմբային մրցաշարում առաջատարների շարքում չհայտնվեց: Չնայած իրողությանը, նրա ցույց տված 1. 49, 91 վայրկյան արդյունքը մեզանում գրանցում ստացավ որպես համապետական նոր՝ բարձրագույն նվաճում: