ԿՈՐՈՇՎԻ ԱՌԱՋԻԿԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

12:06 - 27 Նոյ, 2020

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան  / WTF / առաջարկություն է նախապատրաստում   միջազգային օլիմպիական կոմիտեին  / ՄՕԿ / ներկայացնելու համար։  Նպատակը 2024թ․  Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում  խառը թիմային մրցաձևը ընդգրկելն է։

WTF- ը  նման նախաձեռնությամբ հանդես է եկել  նաև Տոկիոյի խաղերի համար, սակայն ՄՕԿ - ն ու կազմկոմիտեն չեն ընդառաջել այդ հարցում։

Փարիզի խաղերի ծրագիրը ՄՕԿ – ի գործկոմը նախատեսել է հաստատել  տարեվերջին։

WTF- ի ղեկավարը ցանկություն է  հայտնել  Տոկիոյի  խաղերի նախօրեին Ճապոնիայի մայրաքաղաքում  կորեական այդ մարզաձևից Գրան-պրի մրցաշար  անցկացնելու մասին: 

2023-ին  նշվելու է   թաեքվոնդոյի  միջզգային ֆեդերացիայի հիմնադրման  հիսուն  ամյակը: Այդ  առթիվ  ֆեդերացիան  ցանկանում է  WTF- ը դարձնել ամենակայուն և հարգված միջազգային կազմակերպություններից մեկը։

Այլ նորություններ