ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՆԵՐԻՆ

10:47 - 02 Փետ, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր տնօրեն Քրիստոֆ Դյուբին ասել է, որ  նպատակ ունեն Պեկինի ձմեռային օլիմպիական մարզահանդեսի տրիբունաների    30%-ը հատկացնել մարզասերներին:

Կազմկոմիտեն ՄՕԿ-ի հետ համատեղ հրապարակել է կանոնագիրք, որտեղ ասվում է, որ արտերկրից ժամանած հանդիսականներին չեն թույլատրելու ներկա լինել խաղերին։ Չինաստանի իշխանությունները որոշել են տոմսերի  բաց վաճառք չկատարել  և դրանք հատկացնել մարդկանց որոշակի խմբերի:

Հանդիսականների թույլատրման հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել, քանզի  պետք է ճշտումներ կատարվեն՝ կապված մրցասպարեզների բաց կամ փակ լինելու հետ:

Ամեն դեպքում ձմեռային խաղերը կունենան հանդիսականներ: Նկատի են առնվում միլիոնավոր հեռստադիտողները:

 

Այլ նորություններ