Առանց մեդալների

10:31 - 25 Փետ, 2019

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվեց  ձյուդոյի  << Մեծ սաղավարտ >> անվանումով հեղինակավոր  մրցաշար: Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և  Արսեն Խանջյանը / 90 կգ /: Նրանք մարտական տրամադրությամբ ելան ասպարեզ /  Ֆերդինանդը նույնիսկ հաղթեց առաջին գոտեմարտում/: Բայց մեր երկյակը ձախողվեց և անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Տղաներն այսօր կվերադառնան հայրենիք, կմիանան թիմակիցներին և կնախապատրաստվեն Եկատերինբուրգում մարտի 17 –ին մեկնարկող << Մեծ սաղավարտի >>  հերթական վարկանիշային մրցաշարին:

 

ՀԱՕԿ –ի լրատվական բաժին

 

Այլ նորություններ