Էլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բարձրացավ վեցերորդ հորիզոնական

23:27 - 20 Ապր, 2017

Ապրիլի 20-ին Ռիգայում խաղացվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության իներորդ տուրը (144 մասնակից, 11 տուր):

Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց վրացի Նինո Բացիաշվիլուն եւ այժմ 6.5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող Եվգենիա Դոլուխանովային եւ 5.5 միավորով բարձրացավ 42-րդ հորիզոնական, Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի խաղաց գերմանուհի Սառա Հոլտի հետ (5 միավոր, 65-րդ տեղ), իսկ Մարիա Գեւորգյանը սպիտակներով զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոյին (4.5 միավոր, 74-րդ տեղ):

Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները կանանց աշխարհի անհատական առաջնության ուղեգրեր կստանան:

 

 

Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի

Այլ նորություններ