Մեզանում գործող զանգվածային լրատվամիջոցները արդեն տեղեկացրել են, որ օլիմպիական խաղեր կմեկնեն այն ծանրորդները, ովքեր մասնակցել են վարկանիշային առնվազն վեց մրցաշարերի: Ճիշտ է, մեր մարզիկները արդեն վաստակել են համապատասխան քանակի միավորներ, բայց կանոնադրության համաձայն շարունակում են ներկայանալ միջազգային ֆեդերացիայի հաստատած համապատասխան մրցումներին: Դրանցից մեկն է Քաթարում անցկացվող Գրան Պրին:
Մեր հավաքականի հերթական ներկայացուցիչը Գարիկ Կարապետյանն էր / 102 կգ /: Նա պոկեց 180 կգ, հրեց 211 կգ և երկամարտի 391 կգ արդյունքով ճանաչվեց երրորդը: