ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 15-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Անդրանիկ Գալստյանն է:
Անդրանիկ Գալստյան
Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ
Ծնվել է։ 10/09/1990
Ծննդավայրը։ Ապարան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2019թ. Եվրոպայի առաջնության սփոփիչ գոտեմարտում պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը։ 2019թ. Եվրոպայի առաջնությունում Եվրոպական խաղերի ուղեգիր նվաճելը
Եվրոպական խաղերում…
«Գնում եմ մեդալի հետևից: Եթե կարողանամ նվաճել բրոնզե մեդալ, ինձ համար կլինի առավելագույն արդյունք»։
Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 24-27-ը: