ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆՈՒՄ

11:37 - 20 Դեկ, 2022

Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում մեր գրոսմայստեր Շանթ Սարգսյանը արժանացել է  բրոնզե մեդալի։

Անցկացված 22 պարտիաներում Շանթը և ևս երկու մասնակիցներ   վաստակել են  17,5 –ական միավոր ու միայն   լրացուցիչ գործակիցների հաշվարկով է նա ետ մղվել երրորդ հորիզոնական:

Շանթ Սարգսյանը մրցաշարում տոնել է 15 հաղթանակ, հինգ խաղ ավարտել է ոչ-ոքի և կրել  երկու պարտություն:

Հայաստանի մեկ այլ գրոսմայստեր՝ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 16,5 միավոր և գրավել է իններորդ տեղը

Կատովիցեում անցկացվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել խաղարկված պարգևներից:

Հավելենք, որ եվրոպականում  հանդես են եկել 38 երկրների 830 շախմատիստներ:

 

 

 

Այլ նորություններ