Ծանրորդ Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

09:30 - 09 Հոկ, 2015

Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտին է մոտենում մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները՝ Սամվել Գասպարյանը և Կարուշ Ղուկասյանը, նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի և փոխչեմպիոնի կոչումները: 

94 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանն անձնական քաշով թեթև լինելով և երկամարտում ցույց տալով 350 կգ արդյունք՝ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Գասպարյանը (155+195) հրում վարժության վերջին մոտեցման ժամանակ միայն կարողացավ շրջանցել իր թիմակցին:Կարուշ Ղուկասյանը, հրելով 158 կգ և պոկելով 192 կգ, դարձավ փոխչեմպիոն:

Կլայպեդա քաղաքում հոկտեմբերի 3-10 անցկացվող մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնություններում Հայաստանը ներկայացնում են 10 ծանրորդներ: Տղաների պայքարում Հայաստանի դրոշի տակ հանդես են գալիս Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ): Մինչև 23 տարեկանների պայքարում՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

 

Այլ նորություններ