Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության վեցերորդ տուրում միանգամից երեք պարտիա ավարտվեց սեւերի հաղթանակով: Մրցաշարում չորրորդ հաղթանակը գրանցեց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Վեցերորդ տուրի արդյունքները. Հովհաննես Գաբուզյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 0:1, Զավեն Անդրիասյան-Հայկ Մարտիրոսյան՝ 0:1, Կարեն Գրիգորյան-Ռոբերտ Հովհաննիսյան՝ 0:1, Տիգրան Հարությունյան-Մանուել Պետրոսյան, Արման Փաշիկյան-Շանթ Սարգսյան՝ ոչ-ոքի, Տիգրան Պետրոսյանն ազատ էր:
Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 5 միավոր, Փաշիկյան, Մարտիրոսյան՝ 3.5-ական, Հարությունյան, Սարգսյան, Տեր-Սահակյան՝ 3-ական, Մ. Պետրոսյան՝ 2.5, Անդրիասյան՝ 2, Տ. Պետրոսյան, Գաբուզյան, Գրիգորյան՝ 1.5-ական:
Յոթերորդ տուրում կհանդիպեն. Հովհաննիսյան-Փաշիկյան, Մ. Պետրոսյան-Գրիգորյան, Մարտիրոսյան-Հարությունյան, Տեր-Սահակյան-Անդրիասյան, Տ. Պետրոսյան-Գաբուզյան, Սարգսյանն ազատ է: