ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

10:56 - 31 Մար, 2021

Երկօրյա  պաշտոնական այցով Աթենքում է եղել  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Դա  նրա առաջին ուղևորությունն էր  նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Հունաստանի  ԱՕԿ –ում մասնակցել է թվային ցուցահանդեսի  բացման արարողությանը և այդ երկրին շնորհել է ՄՕԿ-ի բարձրագույն պարգև։ Ցուցահանդեսը ներկայացնում է ժամանակակից խաղերի  հույն օլիմպիականներին, տարբեր  խորհրդանիշեր ևայլն:

Բախը  կատարել է  ժամանակակից օլիմպիական խաղերի մրցավայր << Պանատինաիկոս >>  ստադիոնի լուսավորության նոր համակարգի բացումը: Ներկա են եղել փոքրաթիվ  պաշտոնյաներ:

Հունաստանի ԱՕԿ-ի նախագահ, ՄՕԿ-ի անդամ Սպիրոս Կապրալոսը ողջունել և շնորհակալություն է հայտնել Թոմաս Բախին ուղևորության համար։ Նա նշել է, որ ՄՕԿ –ի  նախագահն իր ղեկավարման   տարիների ընթացքում ապացուցել է, որ Հունաստանն իր սրտում առանձնահատուկ տեղ ունի: 

 

Այլ նորություններ