Մեխիկոյում անցկացվել է մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը: Հայաստանը գործուղել էր երեք մասնակից:
Մամիկոն Ղարիբյանը 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և լրացուցիչ գործակիցների հաշվարկով եզրափակեց լավագույն քառյակը:
Կանանց առաջնությունում Մարիամ Մկրտչյանը դարձյալ չորրորդն էր / 8 միավոր /:
Ասյա Եդիգարյանը 5,5 միավորով գրավեց 36-րդ տեղը։