Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանից կմասնակցեն լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը , ջրացատկորդներ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը:
Ծրագրում ընդգրկված են նաև արտիստիկ /սինխրոն / և բաց ջրում լողաոճերը:
Առաջնությունը կավարտվի մայիսի 23 –ին:
Նման մեծ ծավալի մարզահանդեսում վարակը չտարածելու միակ տարբերակը մարզասերների բացառումն է, որը գործելու է միջոցառման բոլոր օրերին: