ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

11:47 - 18 Օգո, 2023

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում  «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում  հյուրընկալեց Նորվեգիայի  «Բուդյո-Գլիմտին»։

Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ղեկավարած թիմը, ինչպես Նորվեգիայում տեղի ունեցած առաջին մրցամարտում, պարտություն կրեց նույն`   0:3 հաշվով:

Հայաստանի փոխչեմպիոնը դուրս մնաց հետագա պայքարից։

«Փյունիկը»   եվրագավաթների խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտուն», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» իրենց մրցելույթներն ավարտել էին կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից հետո։

Այլ նորություններ