ՄՕԿ – Ի ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

15:47 - 20 Հուլ, 2021

ՄՕԿ- ը 2018թ. նոյեմբերին  ժամանակավոր ճանաչում էր տվել սամբո մարզաձևին: Եվ ահա այսօր, 2021թ. հուլիսի 20-ին, Տոկիոյի օլիմպիական  խաղերի մեկնարկից երեք օր առաջ, ՄՕԿ-ի 138-րդ նստաշրջանում  սամբոն ստացավ լիակատար  ճանաչում:

Լիակատար ճանաչում ստացան նաև  չիրլիդինգի միջազգային միությունը (ICU),  մուաթայ  սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IFMA), այսշտոկի միջազգային ֆեդերացիան (IFI), քիքբոքսինգի կազմակերպությունների միջազգային ասոցիացիան (WAKO)  և լակրոսսի համաշխարհային ֆեդերացիան (WL):

Այլ նորություններ