ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՄԵԿՏԵՂԵԼ

10:39 - 04 Հուն, 2020

<< Տոկիո – 2020 >> -ի կազմակերպիչները հրաժարվել են օլիմպիական և պարալիմպիկ խաղերի  բացման և փակման արարողությունները համատեղ անցկացնելու նկատառումից։ Ենթադրվում էր, որ նման քայլի արդյունքում կտնտեսվի մոտ 119 միլիոն դոլար։ 

Միջազգային օլիմպիական և պարալիմպիկ   կոմիտեները  պաշտպանում են առանձին արարողություններ անցկացնելու գաղափարը, քանի որ համատեղ անցկացնելու պարագայում  կառաջանան բազմաթիվ  դժվարություններ: Պարալիմպիկն անցկացվում է օլիմպիական խաղերից մեկ ամիս հետո  և մարզիկները ստիպված կլինեն արարողությանը մասնակցելու համար  ավելի վաղ ժամանել Ճապոնիա։

 

Այլ նորություններ