Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի` Ստրանջայի միջազգային մրցաշարից հայ բռնցքամարտիկները վերադառնում են ձեռնունայն:
Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին իսկ մենամարտում պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին: Ավելի վաղ հայ մյուս բռնքամարտիկները 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Մրցավարները հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին:
ՀԱՕԿ լրատվության բաժին