Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աթլետիկայի աշխարհի առաջնությունում չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
33 մարզիկների պայքարում կապանցի մարզիկը 16.24 մետր արդյունքով գրավել է 29-րդ տեղը և դուրս մնացել պայքարից: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 12 եռացատկորդներ:
Լևոն Աղասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է աթլետիկայի աշխարհի առաջնությունում: