Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հայտարարել է՝ կասեցնել 2020թ․ ապրիլի 6 -ից մինչև նոյեմբերի 30-ը նախատեսված օլիմպիական խաղերի որակավորման մրցումները։ Որոշումն ընդունվել է մարզիկների հանձնաժողովի, տարածաշրջանների կազմակերպությունների նախագահների և գործկոմի անդամների քննարկման արդյունքում:
Որակավորման մրցաշարերի նոր ժամանակացույցը կորոշվի դեկտեմբերի 1-ից։