Փարիզի ամառային օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունք Հայաստանից առայժմ նվաճել է միայն հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Նա, ի դեպ, այսօր երեկոյան իր դիպուկությունը կդրսևորի Եվրոպայի ամառային երրորդ խաղերում: Ասենք, որ լեհական ստուգատեսի ծրագրում ընդգրկված մարզաձևերից 18 –ում խաղարկվում են << Փարիզ – 2024 >> –ի մասնակցության ուղեգրեր: Հույս ունենք, որ Էլմիրային կմիանան մեր երկրի որոշ ներկայացուցիչներ:
Նշենք, որ 33 –րդ համաշխարհային գլխավոր մարզահանդեսի մեկնարկին մնացել է 400 օր: