Պեկինում բացվել է 2022թ. ձմեռային օլիմպիական խաղերի մամուլի գլխավոր կենտրոնը, որի մակերեսը 98 000 քմ է։
Համալիրը գտնվում է Օլիմպիական այգում տեղակայված Չինաստանի ազգային կենտրոնի նորակառույց տաղավարում, որտեղ կենտրոնացած է մարզահամալիրների մեծ մասը։ Բոլոր ասպարեզները 2008թ. ամառային օլիմպիական խաղերի ժառանգությունն են:
Գլխավոր մեդիա կենտրոնում տեղի կունենան մամուլի ասուլիսների և լրատվամիջոցների պաշտոնական միջոցառումների մեծ մասը:
Շուրջ 2800 մարդ կկարողանա միաժամանակ աշխատել կենտրոնում, որը հունվարի 24-ից փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում կգործի շուրջօրյա։