Մրցաշրջան 2021 –ը մոտենում է ավարտին և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան / UWW / հրապարակել է հունահռոմեական ու ազատ ոճի տասը քաշային կարգերի վարկանիշային աղյուսակները: Յուրաքանչյուր քաշային կարգի երեք լավագույն ըմբիշները կստանան համապատասխան դրամական մրցանակներ:
Ցանկում ընդգրկված է Հայաստանի երկու ներկայացուցիչ: 97 կգ քաշայինների մեջ, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի, աշխարհի քառակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկրորդն է բուլղարացի Կիրիլ Միլովից հետո: Արթուրը կստանա երեք հազար, իսկ Միլովը ՝ հինգ հազար ԱՄՆ դոլար: Ադրբեջանցի Արիֆ Նիֆտուլաևը երրորդն է ՝ 2000 դոլար:
Ազատ ըմբշամարտի 61 կգ քաշային կարգի աղյուսակը գլխավորում է ճապոնացի Ռեի Հիգուչին / 5000 դոլար /, Արսեն Հարությունյանը երկրորդն է և կպարգևատրվի 3000 դոլարով, իսկ թուրք Սուլեյման Աթլին եզրափակում է եռյակը / 2000 դոլար /: