Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է թիմի կազմը, որը կմասնակցի սեպտեմբերի 6-10-ն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանը աշխարհի առաջնությանը կներկայացնեն՝ Ռոման Ամոյան (59 կգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) և Էդգար Խաչատրյան (125 կգ):