ՄՕԿ – Ի ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՆՄՈՒՇԸ

12:33 - 11 Փետ, 2020

Այս լուսանկարը պատմական է:  Ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեռ դե Կուբերտենինն է: Այդ մասունքը աճուրդում 8,806,500 ԱՄՆ դոլարով գնել է ռուսաստանցի միլիարդատեր, սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ալիշեր Ուսմանովը: Նա 130 –ամյա այդ ձեռագիրը օրերս նվիրեց Լոզանում գտնվող միջազգային օլիմպիական թանգարանին:

Ձեռագիրը բովանդակում  է  Կուբերտենի ելույթը`   1892թ. Սորբոնի համալսարանում , երբ նա ընդամենը 29  տարեկան էր:  Ելույթում նա ներկայացրել է  ժամանակակից օլիմպիական խաղերը վերականգնելու ծրագիրը:

ՄՕԿ – ի նախագահ  Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել  Ալիշեր Ուսմանովին ` թանգարանը անգնահատելի նմուշով հարստացնելու համար: Այս ձեռագիրը ժամանակակից օլիմպիական խաղերի համար յուրատեսակ մանիֆեստ է, որի ամբողջական տեքստը կհրապարակվի ավելի ուշ:

 

 

Այլ նորություններ