ՈՒՂԵԳՐԻ ԿԱՐԺԱՆԱՆԱ ՄԻԱՅՆ ՀԱՂԹՈՂԸ

12:56 - 26 Հուն, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ ՝ թաեքվոնդոյի օլիմպիական  վարկանիշային մրցաշարը, ինչպես զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, արդեն չորս անգամ հետաձգվել է: Հերթական ժամկետը նշանակված է մայիսի 7 – 9 –ը ՝  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ենթադրվում է, որ մրցաշարը չափազանց լարված բնույթ կկրի, քանզի միայն հաղթողը կարժանանա խաղերի մասնակից դառնալու պատվին:  

Կանոնադրությամբ յուրաքանչյուր երկիր կարող  է մրցավայր գործուղել  ընդամենը երկու մարզիկ:  Այդ մրցաշարին մասնակցելուն մեր երկրից հավակնում  են   հինգը. Միլենա Հովհաննիսյանը / 57 կգ /, Սարգիս Մուրադյանը / 58կգ/ , Ռոման Հայրապետովը / 68 կգ / , Դավիթ Վարդումյանը / 80 կգ  /  և ծանրքաշային  Արսեն Գրիգորյանը: Նրանց ընտրությունը կատարվել է  անցյալ տարեվերջին  անցկացված  հանրապետական մրցաշարում:

Նշած մարզիկները հավաքականի ընդհանուր  կազմում պարապում են  մայրաքաղաքում  , փորձում են շտկել թերությունները, կատարել անձնական և հավաքականի մարզիչների առաջադրանքները, նպատակով , որ նախ մեկնեն  Սոֆիա՝ ընտրական մրցաշարի,հաղթեն, որպեսզի արժանանան բաղձալի ուղեգրին: Թե ովքեր կլինեն Բուլղարիա մեկնող  երկյակի անդամները, առայժմ  անորոշ է մարզիկների և նույնիսկ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Մեքինյանի համար:

Այլ նորություններ