Բոսնիա Հերցեգովինայի Սարաևո քաղաքում անցկացվեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական ձմեռային հերթական` 14 –րդ փառատոնը:
Մեր երկրի ներկայացուցիչներից առաջինը ասպարեզ ելան դահուկավազորդները: Տղաների 10 կմ դասական ոճում Աղասի Սաքանյանը 88 մասնակիցների պայքարում 86 –րդն էր, իսկ 7,5 կմ ազատ ոճում 87 –րդն էր ` 92 մասնակիցների մրցավեճում: Աննա Ռաշոյանը նշած ոճերում ճանաչվեց համապատասխանաբար 69 –րդը / 78 մասնակից / և 71 –րդը / 82 մասնակից /:
Արագավազքում Աղասի Սաքանյանը գրավեց 86 –րդ / 90 –ի պայքարում / ,իսկ Աննա Ռաշոյանը 67 –րդ / 78 մասնակից/ տեղը:
Լեռնադահուկային սպորտի երկու մրցաձում Մայիս Եղիազարյանը ձախողվեց: Նրա թիմակից ժիրայր Առաքելյանը ոլորովայրէջքում չավարտեց տարածությունը ,իսկ հսկա ոլորվայրէջքում, 103 մասնակիցների պայքարում, զբաղեցրեց 77 –րդ հորիզոնականը:
Մենասահորդուհի Մարինա Ասոյանը գեղասահքի ազատ և կամավոր ծրագրերի ընդհանուր գումարով, 29 մասնակիցների մեջ, հանգրվանեց 27 –րդ տեղում:
ՀԱՕԿ լրատվական բաժին