ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՎԱՆԴԱԿԱՆՈՒՄ

15:07 - 14 Հուն, 2021

Կապանում անցկացվեց Լիպարիտ և Մանվել  Մալոյան եղբայրների ավանդական ՝ թվով հինգերորդ աթլետիկայի  հուշամրցաշարը: Ծրագրում ընդգրկված էին հեռացատկ և եռացատկ մրցաձևերը: Շուրջ 30 մարզիկ –մարզուհիներ ելան Կապանի քաղաքային մարզադաշտի ասպարեզ:

Տղամարդկանց պայքարում հաղթեցին կապանցի  Լևոն Աղասյանը / 16մ. 76սմ./ և երևանցի Արտակ Համբարձումյանը / 7մ. 46սմ. /:

Կանանց մրցումներում բացահայտ էր մայրաքաղաքից Կապան տեղափոխված  Յանա Սարգսյանի առավելությունը: Նա մեկ ամսվա ընթացքում  երկու անգամ թարմացրեց եռացատկի հանրապետական ռեկորդը: Այս անգամ մարզուհին  ցույց տվեց 13մ. 25սմ. արդյունք: Յանան առաջինն էր նաև հեռացատկում ՝ 6մ. 19սմ.:

Այլ նորություններ