Երևանում անցկացվեց ազատ ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:Մրցագորգ ելան 95 մարզիկներ: Նրանց թվում կային աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, որոնք հիմնականում տոն տվեցին մրցումներին:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանն ասաց , որ ընդհանուր լավ պատրաստականությամբ 10 քաշային կարգերից աչքի ընկան 57 կգ, 61կգ, 65 կգ, 74կգ, և որ ուրախալի է ` 125կգ քաշային կարգերի տղաները:
Առաջնության արդյունքներով կկազմվի հավաքական, որը կնախապատրաստվի Իսպանիայում հունիսին կայանալիք Եվրոպայի ազատ ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը:
Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում ` մարտի 2 –ին:
ՀԱՕԿ լրատվական բաժին