ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ

12:27 - 11 Ապր, 2022

Այսօր լուսադեմին, վաստակավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ,  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա մեկնեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: 13  տղաներով համալրված մեր թիմը   կպայքարի վաղը մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում խաղարկվող մեդալների համար:

Ռինգում իրենց ունակությունները կդրսևորեն  Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63.5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) և  Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):

 

Այլ նորություններ