ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

12:07 - 19 Մայ, 2023

Վերջին տարիներին Հայաստանի մենապայքարային մարզաձևերի հավաքականները համալրվում են բարձրքաշային  շնորհալի մարզիկներով: Դա առաջին հերթին մարզիչների հետևողական աշխատանքի արդյունք է: Ազգային հավաքականներում նրանք հիմնական գրանցում են ստանում:  Խոսուն է և այն փաստը, որ հուսալի հերթափոխ էլ ունենք:

Մախաչկալայում անցկացված  հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարում, 130 կգ քաշային կարգում, առաջին տեղն է գրավել մեր Արամայիս Հարությունյանը:

Մրցանակային հարթակի  երրորդ աստճանին են կանգնել 60 կգ Աշոտ Մանուկյանը և  63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը:

Թիմային ոչ պաշտոնական հաշվարկում մեր երիտասարդ ըմբշները  ճանաչվել են երկրորդը:

 

Այլ նորություններ