Կայացավ շախմատի Հայաստանի լրագրողների չորրորդ մրցաշարը

12:40 - 11 Փետ, 2018

Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ Հայաստանի լրագրողների չորրորդ մրցաշարը, որին մասնակցեց ԶԼՄ-ների 17 ներկայացուցիչ:

Լրագրողները մրցեցին արագ շախմատում: Համառ պայքարում չորրորդ անգամ անընդմեջ հաղթող դարձավ «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Վադիմ Մկրտչյանը՝ 7 հնարավորից վաստակելով 6 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Սուրեն Բաղդասարյանը (Ֆուտբոլ+)՝ 5.5, երրորդը՝ Նարեկ Վարազդատյանը (haymedia.am)` 5 միավոր: Հաղթողին եւ մրցանակակիրներին պարգեւատրեց 2018 թվականի Հայաստանի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցաշարի կազմակերպիչ, Արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հաղորդմամբ, ապրիլին Ստեփանակերտում նախատեսվում է անցկացնել տարբեր երկրների լրագրողների թիմային առաջնություն:

 

Լուսանկարը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի

Այլ նորություններ