7 –ՐԴ ԵՎ 9 –ՐԴ ՏԱՍՆՅԱԿՆԵՐՈՒՄ

14:27 - 10 Փետ, 2022

Պեկինի օլիմպիական ձմեռային խաղերում այսօր մրցուղի մտան Հայաստանի դահուկորդուհիներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը: Նրանք մրցեցին 10 կմ դասական ոճում: 98 մարզուհիների պայքարում Կատյան 34:37.5 արդյունքով գրավեց  74-րդ,  իսկ Անգելինան՝  39:43.4 ժամանակով ՝  93-րդը:

Լավագույն եռյակում տեղ գտան նորվեգուհի Թերեզա Յոհաուգը, ֆինն դահուկորդուհիներ Կերտու Նիսկանենը և Կրիստա Պարմակոսկին:

Վաղը 15 կմ դասական ոճում մրցելույթ կունենա  Միքայել Միքայելյանը:

Հիշեցնենք , որ փետրվարի 12-ին կմեկնարկի մեր  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը դրվագներ է ներկայացրել մեր դահուկորդուհիների օլիմպիական մրցումներից:

 

Այլ նորություններ