ԼԱՎ ՍԿԻԶԲ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

10:57 - 25 Մար, 2022

Մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Չեռնոգորիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպում: 18 –րդ րոպեի ավարտից անմիջապես հետո  մեր թիմի հարձակվող Վահան Բիչախչյանը գոլային հարված կատարեց ՝ 1 : 0:

Ընդհանրապես այդ գործում մեր դեր ունեցավ  Էրիկ Վարդանյանը: Նա արագավազքում կարողացավ շրջանցել մրցակցին և գրեթե սահընկումով, դժվարին դրությունից, լայնակի ՝  ոսկերչական փոխանցումով, հարվածի դուրս բերեց հարմար դիրքում գտնվող թիմակցին, որն էլ առանց հապաղելու, ընթացքից, բացեց խաղի հաշիվը:

Այն տպավորությունը ստացանք, որ կարծես Էրիկը չկարողացավ դրսևորել իր պահեստային ֆիզիկական ունակությունները: Հակառակ պարագայում նրա օգտակարությունը թիմին անհամեմատ մեծ կլիներ:

Վահանի դիպուկ հարվածը շատ ուրախացրեց: Ենթադրում ենք, որ նրա  ընդհանուր ֆիզպատրաստականության հիմքում մեծ դեր է ունեցել  պապը ՝ վաստակավոր մարզիչ և գործիչ,  ՀՀ ծանրամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, անվանի  Վահան Բիչախչյանը:

Նշած տղաներից և նրանց արժանապատիվ  թիմակիցներից  նոր հաղթանակներ ենք սպասում:

ՀՀ հավաքականը մարտի 27 -ին կմեկնի Օսլո և մարտի 29 –ին ընկերական խաղ կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:

Այլ նորություններ